Գիտելիքների բազա



Թոփ-5 բանկեր մեծ լիմիտներով
Ինչ են սիրում Chase-ը, Amex-ը, Bank of America-ն, Wells Fargo-ն և Citi-ն, ինչպես ճիշտ լրացնել հայտերը և բարձրացնել բարձր լիմիտի շանսը։
Մարդկանց մեծ մասը հայտերը սխալ է լրացնում։ Բանկը նայում է ոչ միայն score-ին. եկամտին, utilization-ին, inquiries-ներին, հաշիվների պատմությանը և նույնիսկ նրան, թե ինչպես է լրացված հայտը։
01
Chase
- Սիրում են մաքուր վարկային պատմություն և քիչ նոր inquiries։
- Ավելի լավ է դիմել, երբ utilization-ը 10–15%-ից ցածր է։
- Եթե Chase-ում արդեն checking account ունեք, շանսն ավելի բարձր է։
- Նշեք իրական ընդհանուր եկամուտը, ներառյալ business income-ը, եթե կա։
- Income-ը մի թերագնահատեք. բանկերը լիմիտը հաճախ տալիս են հենց նշված եկամտից։
- Եթե բնակարան եք վարձակալում, monthly housing payment-ը գրեք իրական և կայուն։
- Chase-ից առաջ 5–6 հայտ անընդմեջ մի արեք. նրանք շատ ուշադիր նայում են recent accounts-ին։
02
American Express
- Սիրում են հաճախորդներ, որոնք ակտիվ օգտվում են քարտից և ժամանակին վճարում։
- Նույնիսկ եթե սկզբնական լիմիտը միջին է, հետո հաճախ increase են տալիս։
- Հայտում կարևոր են կայուն income-ը և նորմալ վճարումների պատմությունը։
- Չեն սիրում վճարումների բացթողում նույնիսկ մի քանի օրով։
- Եթե առաջին Amex քարտը լավ է վարվել, հաջորդները ստանալը շատ ավելի հեշտ է։
03
Bank of America
- Շատ են սիրում relationship banking։
- Եթե նրանց մոտ checking/savings-ում փող եք պահում, վստահությունն ավելի բարձր է։
- Income-ը պետք է տրամաբանական տեսք ունենա ձեր պարտքերի նկատմամբ։
- Չեն սիրում վարկային քարտերի չափազանց բարձր բեռնվածություն։
- Երբեմն շատ լավ լիմիտներ են տալիս նորմալ cash flow ունեցող հաճախորդներին։
04
Wells Fargo
- Նայում են debt-to-income ratio-ին և նոր հաշիվների քանակին։
- Ավելի լավ է դիմել, երբ շատ recent inquiries չկան։
- Job position-ը և income-ը պետք է կայուն տեսք ունենան։
- Չեն սիրում, երբ մարդը կարճ ժամանակում շատ քարտեր է բացել։
05
Citi
- Շատ ուշադիր նայում են inquiries-ներին և նոր հաշիվներին։
- Եթե utilization-ը ցածր է, լավ լիմիտի շանսն ավելի բարձր է։
- Income-ում նշեք ամբողջական իրական եկամուտը։
- Ավելի լավ է չդիմել անմիջապես այլ բանկերից հետո։
- Հաճախ լավ լիմիտներ են տալիս ուժեղ FICO-ով և երկար պատմությամբ մարդկանց։
Ինչ գրել հայտերում
- Income. Ամբողջական իրական եկամուտ, որը կարող եք բացատրել։
- Housing payment. Պատահական թվեր մի գրեք. բանկը նայում է income-ի և rent-ի հարաբերակցությանը։
- Job title. Նորմալ կայուն պաշտոն, ոչ թե անորոշ ձևակերպումներ։
- Առանց սխալների հասցեում, հեռախոսում և employment information-ում։
- Business income-ը նույնպես կարելի է հաշվի առնել, եթե իրական է։
- Հայտից առաջ նվազեցրեք utilization-ը։
Սխալներ, որոնց պատճառով լիմիտները կրճատում են
- 10+ inquiries կարճ ժամանակում
- Բարձր utilization
- Ուշացումներ
- Չափազանց շատ նոր քարտեր
- Սխալ income
- Միանգամից մի քանի բանկ դիմելը
Հիմնական միտքը
Նույն score-ի դեպքում էլ մի մարդ ստանում է $2 000 լիմիտ, մյուսը՝ $20 000։ Տարբերությունը հաճախ հենց դիմելու ռազմավարության մեջ է։
Ուզում եք, որ հաշվետվությունը վերլուծի մենեջերըԱնվճար, 24 ժամվա ընթացքում աշխատանքային ժամերին
Վերլուծել իմ հաշվետվությունը